Փրկարարներին դեռ չի հաջողվել գտնել Չինաստանում կործանված օդանավի ուղևորների մարմիններ
Փրկարարները դեռ չեն գտել Չինաստանի հարավում կործանված Boeing 737-ի ուղևորների և անձնակազմի մարմինները, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով փրկարարներին։
«Մինչ հիմա, ըստ փրկարարներ ծառայությունների, դեպքի վայրում հայտնաբերվել են կործանված ինքնաթիռի բեկորներ, սակայն անհայտ կորածները դեռ չեն հայտնաբերվել», - հաղորդում է հեռուստաալիքը:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Նշվում է, որ լեռնային տեղանքը մեծ դժվարություններ է ստեղծում որոնողական աշխատանքների համար։
Global Times-ը հայտնել է, որ վթարի վայրում հայտնաբերվել են այրված նույնականացման քարտեր, անձնագրեր, դրամապանակներ և ուղևորների այլ իրեր։
China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 մարդատար ինքնաթիռը երկուշաբթի օրը վթարի է ենթարկվել Չինաստանի Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Վուչժոու քաղաքի Թենգ շրջանում: Կործանումից հետո աղետի վայրում անտառային հրդեհ է բռնկվել:
Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հաստատել է China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի կործանումը, որում եղել է 132 մարդ, այդ թվում՝ 123 ուղևոր և անձնակազմի ինը անդամ:
Կարծիքներ