Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի առողջական վիճակը մահափորձից հետո գնահատվում է կայուն
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի առողջական վիճակը մահափորձից հետո գնահատվում է ծանր, բայց կայուն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով է «ՌԻԱ Նովոստին», այս մասին մայիսի 22-ին հայտնել են հիվանդանոցից, որտեղ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է վարչապետը:
«Հիվանդի վիճակը ծանր է, բայց կայուն»,- ասվում է հիվանդանոցի հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ մայիսի 21-ին հիվանդանոցից տեղեկացրել էին, որ նրա վիճակը բարելավվում է, վարչապետը գիտակից է: Ավելի վաղ հիվանդանոցում նրան այցելել էր Սլովակիայի նորընտիր նախագահ Պետեր Պելեգրինին, ում հետ վարչապետը կարճ զրույց է ունեցել:
Կարծիքներ