Նորակոչիկ զինծառայողների հետ մարտական պատրաստության պարապմունքներ են անցկացվել
Զորամիավորումներում շարունակվում են նորակոչիկ զինծառայողների մարտական պատրաստության պարապմունքները:
Ուսուցանվում են համազորային կանոնադրությունները, անցկացվում են շարային պարապմունքներ՝ անձնակազմին նախապատրաստելով զինվորական երդման արարողությանը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Հրամկազմը նաև անհատական և խմբային զրույցներ է անցկացնում նորակոչիկների հետ, բացատրում զինծառայության առաջնահերթությունները, անվտանգության կանոնների պահպանման կարևորությունը։





Կարծիքներ