Զելենսկին փոխել է Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին աշխատանքից հեռացրել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Վալերի Կոնդրատյուկին և նրա փոխարեն նշանակել Ալեքսանդր Լիտվինենկոյին: Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են ուրբաթ օրը ուկրաինական պետության ղեկավարի կայքում:
«Ալեքսանդր Լիտվինենկոյին նշանակել Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար», – ասված է փաստաթղթում:
Կոնդրատյուկին աշխատանքից ազատելու մասին հրամանագրում չեն նշվում պատճառները: Ծառայության նոր ղեկավար Լիտվինենկոն զբաղեցնում էր Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնը։
Օլեքսանդր Լիտվինենկոն 2014-ից 2019 թվականներին զբաղեցնում էր Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (NSDC) քարտուղարի տեղակալի պաշտոնը:
Կարծիքներ