«Ալ Հիլալը» Մեսսիին առաջարկել է 1 մլրդ եվրո աշխատավարձ
Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալը» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին առաջարկել է 1 մլրդ եվրո աշխատավարձ․ հաղորդում է Le10sport-ը՝ վկայակոչելով լրագրող Գիլեմ Բալագին:
Աղբյուրի տեղեկություններով՝ դեռ այն ժամանակ, երբ Մեսսին հանդես էր գալիս ՊՍԺ-ում, «Ալ-Հիլալի» ներկայացուցիչները ժամանել են Փարիզ և ֆուտբոլիստին պատկառելի աշխատավարձ առաջարկել: Սակայն արգենտինացին երբեք լրջորեն չի դիտարկել այդ առաջարկը և ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ:
Մեսսիի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:
Կարծիքներ