Բաքվում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ. Ադրբեջանն արտաքսում է Իրանի դեսպանատան 4 աշխատակցի

Բաքվում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ. Ադրբեջանն արտաքսում է Իրանի դեսպանատան 4 աշխատակցի

Բաքվում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին այսօր կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան դժգոհություն են հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի նկատմամբ Թեհրանի՝ իրենց բնութագրմամբ «սադրիչ» գործողությունների առնչությամբ։ Այս մասին հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են «պերսոնա նոն գրատա», քանի որ նրանք, իբր, դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող և 1961 թ.-ի Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիային հակասող գործունեություն են ծավալել: Դեսպանը տեղեկացվել է, որ նրանք պետք է Ադրբեջանի տարածքը լքեն 48 ժամվա ընթացքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում