ՊՍԺ կիսապաշտպանը կարող է տեղափոխվել կատարյան թիմ

ՊՍԺ կիսապաշտպանը կարող է տեղափոխվել կատարյան թիմ

Կատարական «Ալ Արաբին» առաջարկ է արել ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիին ձեռք բերելու համար: Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցություններ են ընթանում ինչպես ակումբների, այնպես էլ խաղացողի հետ։

Նշվում է, որ խաղացողը նախկինում համաձայնեցրել է պայմանագրի պայմանները Ալ-Հիլալի հետ, սակայն գործարքը ձախողվել է, քանի որ փարիզցիները մերժել են սաուդյան թիմից տրանսֆերային երկու առաջարկ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում