Տավուշի մարզում մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները
Սեպտեմբերի 17-ից Տավուշի մարզում մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից։
«Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղն արդեն մթերել է 1450 տոննա խաղող՝ կիլոգրամը 155 դրամ արժեքով։ «Իջևանի գինու և կոնյակի գործարան» ԲԲԸ-ն սեպտեմբերի 23-ի դրությամբ մթերել է 55 տոննա խաղող՝ կիլոգրամը 140 դրամով։ «Երևանի շամպայն գինիների գործարան>> ԲԲԸ-ի Դեբեդավանի գինու գործարանը բերքի ընդունման աշխատանքները կսկսի սեպտեմբերի 24-25-ին, մթերման նախնական գինը շուրջ 130 դրամ է մեկ կիլոգրամի համար։
Կարծիքներ