Արցախի Մարտունու շրջանում ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել
Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել։ Այս մասին հաղորդվում է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի մարտի 14-ի տեղեկագրում։
«Տուժածներ չկան։ Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ ուսումնասիրություն է անցկացնում։
Երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում։
Հումանիտար բեռներով ռուսական խաղաղապահ զորախմբի երկու ավտոշարասյուների ուղեկցություն է ապահովվել Երեւան-Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար անդադար փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- նշվում է ՌԽԶ-ի հաղորդագրությունում։
Կարծիքներ