Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սինգապուրի նախագահին

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սինգապուրի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության նախագահ տիկին Հալիմա Յակոբին։ Տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը:

 «Անկախության ձեռքբերումից ի վեր Սինգապուրն օրինակ է ծառայել տարածաշրջանի և աշխարհի համար՝ ներդնելով տնտեսական աճի կայուն և արդյունավետ մոդել, աջակցելով ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը։

Մեծապես արժևորում եմ Հայաստանի և Սինգապուրի՝ պատմական կապերի և փոխադարձ համակրանքի վրա հիմնված հարաբերությունները և վստահ եմ, որ սերտ համագործակցությանը կնպաստի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտների զարգացումը»,-մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում