ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի երկխոսությունը սպառազինությունների վերահսկողության շուրջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Ճապոնիայի Նագասակի քաղաքի ամերիկյան ատոմային ռմբակոծության 76-րդ տարելիցին ողջունել Է սպառազինությունների վերահսկողության շուրջը երկխոսության՝ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ձգտումը:
«Ես ողջունում եմ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության համոզվածությունն այն բանում, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել եւ այն չի կարելի թույլ տալ,- նշել Է գլխավոր քարտուղարը:- Ես նաեւ ողջունում եմ սպառազինությունների վերահսկողության շուրջը երկխոսության՝ նրանց ձգտումը»: Գուտերիշը պաշտպանել Է «Միջուկային զենքի արգելման պայմանագրի բոլոր մասնակիցներին»՝ հույս հայտնելով, որ երկխոսության միջոցով կհաջողվի «խստացնել նորմաները միջուկային սպառազինությունների նկատմամբ»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խսքով՝ նույնիսկ Նագասակիի ռմբակոծությունից 76 տարի անց աշխարհը շարունակում Է գոյություն ունենալ «միջուկային սնկի ստվերում»:
«Միջուկային զենքի կիրառման վտանգն այժմ նույնքան բարձր Է, որքան սառը պատերազմի առավելակետին»,- կարծում Է նա: Միջուկային զենքի արգելման պայմանագիրն ընդունվել Է 2017 թվականի հուլիսի 7-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի անդամ 122 պետությունների օգնությամբ բանակցությունների արդյունքներով, որոնց չեն մասնակցել միջուկային տերությունները, ներառյալ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան:
Փաստաթղթի տեքստին համապատասխան դրա մասնակիցները պարտավորվում են «երբեք եւ ոչ մի կարգի հանգամանքներում» չմշակել, չփորձարկել, չարտադրել եւ չկուտակել միջուկային զենք, ինչպես նաեւ չկիրառել այն եւ չսպառնալ դրա կիրառմամբ: Համաձայնագրին միացած երկրներին նաեւ կարգելվի իրենց տարածքում տեղակայել այլ պետությունների միջուկային զենք:
Հոկտեմբերի 25-ին Միջուկային զենքի ագելման միջազգային ընկերությունը (ICAN) հայտարարել Է, որ պայմանագիրն ուժի մեջ Է կմտնի 2021 թվականի հունվարի 22-ին, քանի որ այն արդեն վավերացրել Է 50 երկիր: ՌԴ-ն մեկ անգամ չԷ դիրքորոշում հայտնել, որ հավանություն չի տա, չի ստորագրի կամ վավերացնի այդ պայմանագիրը: Ինչպես հունվարի 21-ին նշել Է ՌԴ-ի ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան, Ռուսաստանը կարծում Է, որ Միջուկային զենքի արգելման պայմանագիրն ունակ չԷ ավանդ ներդնելու միջուկային սպառազինությունների կրճատման բնագավառում, եւ մտադիր չԷ միանալ այդ փաստաթղթին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ