Ադրբեջանական հատուկ գործակալի մի ձեռքում բնապահպանական պաստառ է, մյուսով՝ «Գորշ գայլեր»-ի ժեստն է ցույց տալիս․ Բեգլարյան
Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել Լաչինի միջանցքից ևգրել․
«Ահա այս լուսանկարը դիպուկ կերպով ներկայացնում է ալիևյան ռեժիմի սպասարկու «բնապահպանների» իրական մոտիվացիաները՝ Արցախի 120,000 ժողովրդին բլոկադայի ենթարկելու հարցում:
Արցախի միակ ճանապարհը փակած այս ադրբեջանական հատուկ գործակալը մեկ ձեռքով բռնել է բնապահպանական պաստառ, իսկ մյուսով՝ «Գորշ գայլերի» ժեստն է ցույց տալիս:
Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանության ենթարկել Արցախի ժողովրդին՝ «Գորշ գայլերի» և Երիտթուրքերի ոճով»:
Կարծիքներ