ՌԴ փոխվարչապետը վստահ է, որ բոլոր ոչ բարեկամ երկրները կհամաձայնեն գազի դիմաց վճարել ռուբլիով
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ հիմա դժվար է ասել, թե կոնկրետ որ պետությունը կանցնի ռուսական գազի համար ռուբլիով վճարելուն, բայց հռետորաբանության փոփոխությունը տեսանելի է: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Նովակը լրագրողներին ասել է, թե վստահություն կա, որ բոլոր ոչ բարեկամ երկրները կանցնեն նոր մեխանիզմին:
Անդրադառնալով հարցին, թե քանի երկիր է արդեն համաձայնվել գազի դիմաց ռուբլիով վճարելուն՝ փոխվարչապետն ասել է, որ հիմա դեռ վաղ է այդ մասին խոսելու համար:
«Ըստ նախագահի հրամանագրի՝ հրամանը պետք է հրապարակվի 10 օրվա ընթացքում։ Երկրորդ՝ ապրիլին մատակարարված գազի դիմաց վճարումները այլ կերպ են արվում: Հիմնականում դրանք վճարվում են մայիսին: Հետևաբար, մենք հստակ կիմանանք արդեն մայիսին, թե ինչպե՞ս և ո՞ր երկրների կողմից դա կիրականացվի: Վստահ եմ, որ բոլորը կվճարեն այս մեխանիզմով»,- ասել է նա։
Կարծիքներ