ՌԴ-ի հետ բանակցություններում Ուկրաինայի հաջողությունը կախված կլինի մարտի դաշտում Կիևի ուժից. Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններում Ուկրաինայի հաջողությունը կախված կլինի մարտի դաշտում Կիևի հաջողություններից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում տալով նրա հայտարարությանը։
«Որքան ուժեղ լինի Ուկրաինան մարտի դաշտում, այնքան մեծ կլինի քաղաքական լուծման հավանականությունը, որում Ուկրաինան կարող է հաղթել որպես ինքնիշխան, անկախ երկիր Եվրոպայում»,- ասել է նա:
Նրա խոսքով ՝ հենց այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ն շարունակում է օգնել Կիևին։
Կարծիքներ