Ադրբեջանը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն. Արցախի ՏԿԵՆ
Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում հաղորդագրություն է տարածել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
«Այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: Այս պահին ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն։ Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար: Հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ, «Արցախգազ» ընկերությունը հայտնել է , որ մարտի 8-ի ժամը ՝ 01:00-ին տեղի է ունեցած վթարի հետևանքով վնասվել է մայրուղային գազատարը։
Կարծիքներ