Լիբանանի վարչապետը մերժել է կառավարության կազմի վերաբերյալ նախագահի առաջարկությունը
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին չի ընդունել նախագահ Միշել Աունի առաջարկած կառավարության կազմի ցուցակը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Լիբանանի առաջնորդը մինչ այժմ պաշտպանում է արգելափակելու սկզբունքը»,- ասել է Հարիրին իր ելույթի ժամանակ:
Վարչապետը երկուշաբթի ժամանել է Բաաբդա` նախագահական պալատում հերթական հանդիպմանը:
«Վերջին հանդիպմանը (ուրբաթ օրը) մենք պայմանավորվել էինք շարունակել զրույցը այսօր: Բայց ցավոք, նա (Աունը) երեկ ինձ մի ցուցակ է ուղարկել, որը կրկին ներառում է իր թիմի համար արգելափակող մեկ երրորդ և խնդրել է, որ լրացնեմ»,-ասել է Հարիրին:
«Արգելափակող մեկ երրորդը» կառավարությունում ձայների քանակ է, որն ընդունակ է արգելափակել օրենքի ընդունումը:
Վարչապետի խոսքերով՝ նա նախագահին տեղեկացրել է, որ «ինքը կձևացնի, թե նրա կողմից ուղարկված նամակ չի եղել, և նա պատմության համար կպահի ցուցակի պատճենը»:
«Ես իմ կազմը նրան եմ հանձնել ավելի քան 100 օր առաջ, և պատրաստ եմ փոփոխությունների, նաև պարզեցրել եմ նրա գործը կապված ՆԳՆ-ի հետ, բայց (նա) պնդում է, որ արգելափակող մեկ երրորդ լինի»,-ավելացրել է Հարիրին:
Կարծիքներ