Թանկարժեք ժամացույցներ, մեքենա, 20 մլն ռուբլի. կաշառակերության համար բերման ենթարկված ռուս նահանգապետը կալանավորվել է
Մոսկվայի Բասմանի դատարանը ձերբակալել է Պենզայի մարզի նահանգապետ Իվան Բելոզերցևին, որը մեղադրվում է կաշառակերության համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Իրինա Սոֆինսկայան:
«Կալանավորման ժամկետը սահմանված է մինչև մայիսի 20-ը»,-ասել է նա:
Ընդհանուր առմամբ, գործով կալանավորվել է 6 մարդ: Բացի Բելոզերցևից, դրանք են դեղագործական ընկերությունների Biotech խմբի ղեկավար Բորիս Շպիգելը, նրա կինը՝ Եվգենիա Շպիգելը, «Ֆարմացիա» ԲԲԸ տնօրեն Անտոն Կոլոսկովը (նրանք մեղադրվում են կաշառք տալու համար), ինչպես նաև Պենզայի շրջանի կառավարության ներկայացուցչության վարորդը Գենադի Մարկովը և ներկայացուցչության փոխտնօրեն Ֆյոդոր Ֆեդոտովը (նրանք մեղադրվում են կաշառակերության միջնորդության համար):
Քննության համաձայն՝ Բելոզերցևը կաշառք է ստացել թանկարժեք ժամացույցի, մեքենայի և կանխիկ 20 միլիոն ռուբլու տեսքով:
Կարծիքներ