Գիտնականները հայտնաբերել են COVID-19-ի 6 տարբեր տեսակներ

Գիտնականները հայտնաբերել են COVID-19-ի 6 տարբեր տեսակներ

Գիտնականները հայտնաբերել են COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի 6 տարբեր տեսակներ. դրանք տարբերվում են ախտանիշներով եւ հիվանդության ծանրության աստիճանով: Այս մասին հայտնում են Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները:

Կորոնավիրուսի տարբեր տեսակների հայտնաբերումը կարող է ճեղքում դառնալ վիրուսի բուժման մեջ եւ օգնել հայտնաբերել պացիենտների մոտ ծանր բարդությունների զարգացման հավանականությունը, հայտնում է Sky News-ը:

COVID-19-ի առաջին երկու տեսակները բնութագրվում են որպես «գրիպանմաններ»: Դրանց գլխավոր ախտանշաններն են հազը, գլխացավը եւ հոտառության կորուստը: COVID-19-ի երրորդ տարատեսակը «աղեստամոքսայինն» է. հիվանդության այս տեսակով պացիենտների մոտ լինում են դիաերայի եւ ախորժակի կորստի նման աղեստամոքսային ախտանիշներ: Չորրորդ տարատեսակը բնութագրվում է այնպիսի ախտանիշներով, ինչպես՝ հոգնածությունը, կրծքավանդակի ցավը եւ խռպոտությունը:

COVID-19-ի ամենավտանգավոր տարատեսակն են 5-րդ եւ 6-րդ տեսակները: Գիտնականների խոսքով՝ դրանց հատուկ է գիտակցության խառնաշփոթը, մկանային ցավը, շնչառական խնդիրները եւ այլ ախտանիշներ:

Այն դեպքում, երբ կորոնավիրուսային ինֆեկցիայի առաջին տեսակով պացիենտների միայն 16 տոկոսն է հիվանդանոցում հայտնվում, 6-րդ տեսակի դեպքում այս թիվն աճում է մինչեւ ավելի քան 50 տոկոսով: