Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը. դեսպան Դեկոտինի

Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը. դեսպան Դեկոտինի

Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ ապրանքների, մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը, ինչպես նաև բնակչությանը գազով և էլեկտրաէներգիայով անխափան մատակարարումը։ 

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինին:

Հիշեցնենք՝ Ադրբեջանն անցած տարվա դեկտեմբերից փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի հտեևանքով Արցախում մարդասիրական ծանր դրություն է, որն օրեցօր ավելի է վատթարանում:

Ներկայում դեպի ԼՂ մարդասիրական բեռների տեղափոխում հնարավոր չէ իրականացնել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում