Ջոնսոնը Զելենսկիին խոստացել է հնարավորություններ փնտրել ուկրաինական հացահատիկի արտահանման համար

Ջոնսոնը Զելենսկիին խոստացել է հնարավորություններ փնտրել ուկրաինական հացահատիկի արտահանման համար

Մեծ Բրիտանիան կձգտի ապահովել, որ Ուկրաինան հնարավորություն ունենա արտահանել հացահատիկ և այլ պարենային ապրանքներ: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ՝ կիրակի օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած զրույցից հետո։

Ջոնսոնը նաև ընդգծել է համաշխարհային հանրության բոլոր անդամների անհրաժեշտությունը՝ «օգնելու Ուկրաինային ազատության համար պայքարում, ինչպես այժմ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում