Նիգերիայի դպրոցներից մեկում առևանգել են 400 աշակերտի
Զինված անձանց խումբը հարձակվել է Նիգերիայի հյուսիսում գտնվող Կացինա նահանգի դպրոցներից մեկի վրա և առևանգել շուրջ 400 աշակերտի, հայտնում է Vanguard- ի տեղական հրատարակությունը:
Ընդհանուր առմամբ, հարձակման ենթարկված դպրոցն ունի ավելի քան 800 աշակերտ, որոնցից մոտ 400-ին հաջողվել է փախչել: Նահանգի կրթության հարցերով հանձնակատար Բադամասաի Չարանչին նշել է, որ երեխաները դեպքից հետո ամբողջ գիշեր թաքնվել են անտառում:
Նախքան դպրոցի վրա հարձակումը զինված անձինք կրակահրեթեր են բացել փողոցներում, իսկ հետո միայն շարժվել բնակավայրի ծայրամաս, որտեղ գտնվում է ուսումնական հաստատությունը:
Ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Գամբո Իսայի խոսքով, իրավապահ մարմինների աշխատակիցները և բանակը սերտորեն համագործակցում են դպրոցի ղեկավարության հետ՝ պարզելու անհետ կորած և առևանգված աշակերտների ճշգրիտ թիվը: Բացի այդ, որոնման խմբերը լարված աշխատում են՝ բոլոր երեխաներին գտնելու և փրկելու համար:
Հարձակումից հետո իշխանությունները ժամանակավորապես փակել են նահանգի բոլոր դպրոցները:
Երկրի նախագահ Մուհամմադ Բուխարին դատապարտել է հարձակումը և կարգադրել ոստիկանությանը և բանակին գտնել հարձակվողներին:
Նյութի աղբյուր՝ shantnews.am
Կարծիքներ