Ազգությամբ հայը՝ Ֆրանսիայի բնակարանաշինության նախարար
Ազգությամբ հայ Գիյոմ Կասբարյանը նշանակվել է Ֆրանսիայի բնակարանաշինության նախարար։ Կասաբյանը այդ պաշտոնին նշանակվել է երեկ երեկոյան՝ մինչ այդ զբաղեցնելով փոխնախարարի պաշտոնը։
Կասբարյանը 36 տարեկան է, ծնվել է Մարսելում։ Հայազգի քաղաքական գործիչը Էմանուել Մակրոնի իշխող «Վերածնունդ» կուսակցության անդամ է և Ֆրանսիայի ԱԺ-ում ներկայացրել է Էր և Լուար շրջանը։
Նա եղել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ։
Կարծիքներ