Ռուս խաղաղապահները պաշտպանում են ԼՂ խաղաղ բնակչութանը․ Պուտին

Ռուս խաղաղապահները պաշտպանում են ԼՂ խաղաղ բնակչութանը․ Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ սերտ շփման մեջ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Պուտինը խոսել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպման ընթացքում։

«Մենք սերտ կապի մեջ ենք հակամարտության բոլոր կողմերի՝ թե՛ Երևանի, թե՛ Ստեփանակերտի և թե՛ Բաքվի իշխանությունների հետ։ Հուսով եմ, որ կկարողանանք հասնել դեէսկալացիայի և խնդրի լուծումը տեղափոխել խաղաղ հուն»,- ասել է Պուտինը։

Նա տեղեկացրել է, որ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտում ավելի քան 2000 քաղաքացիական անձ կա, որոնցից կեսից ավելին երեխաներ են։

ՌԴ նախագահը հայտարարել է նաև, որ Արցախում գտնվող ռուսական խաղաղապահներն ակտիվորեն աշխատում են կողմերի հետ։ «Մեր խաղաղապահներն ակտիվորեն աշխատում են հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ։ Անում են ամեն բան՝ պաշտպանելու խաղաղ բնակչությանը»,- ընդգծել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում