COVID-19-ով հոսպիտալացված է 122 հղի, 53 թթվածնային կախյալ են. Առողջապահության նախարար

COVID-19-ով հոսպիտալացված է 122 հղի, 53 թթվածնային կախյալ են. Առողջապահության նախարար

«Դելտա» շտամը բավական ագրեսիվ ընթացք է ունենում հղիների մոտ: COVID-19-ով հոսպիտալացված է 122 հղի, 53 թթվածնային կախյալ են և նրանց մոտ առկա է թոքաբորբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջումգրել է Առոջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«3100 հոսպիտալացվածներից ընդամենը 96-ն է պատվաստված:

Մենք բոլորս մեր գնահատանքի ու շնորհակալության խոսքն ենք հղում մեր բուժաշխատողներին ովքեր, որ օր ու գիշեր անտրտունջ, անմարդկային ջանքերի շնորհիվ պայքարում են մեր քաղաքացիների կյանքի համար: Եվ այս ծանր շրջանում մենք բոլորս պետք է նրանք կողքին լինենք որպեսզի մեղմենք այս իրավիճակը»,-ասված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում