Աբրամովիչը գաղտնի ֆինանսավորել է հոլանդական ֆուտբոլային ակումբը. The Guardian
«Չելսիի» նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչը գաղտնի ֆինանսավորել է հոլանդական «Վիտես» ֆուտբոլային ակումբը այն ժամանակահատվածում, երբ նրան էր պատկանում Լոնդոնի «Չելսին»։ Այս մասին հայտնում է The Guardian-ը
2017 թվականին բրիտանացի լրագրողները բարձրացրել են այս թեման: Նիդեռլանդների ֆուտբոլային ասոցիացիայի կողմից ավելի վաղ հարուցված հետաքննությունները չեն բացահայտել ֆինանսական կապեր Աբրամովիչի և «Վիտեսի» միջև: Հետաքննության բոլոր մեղադրյալները, այդ թվում՝ վրացի նախկին ֆուտբոլիստ Մերաբ Ժորդանիան, որպես 2010 թվականին հոլանդական ակումբի գնորդ, բազմիցս հերքել է մեղադրանքները։
Գործի վերաբերյալ նոր տեղեկություններ են հայտնաբերվել կիպրական MeritServus ֆինանսական ծառայությունների տվյալների պահոցում: Հաղորդվում է, որ Աբրամովիչը առնվազն 117 միլիոն եվրո գաղտնի ֆինանսավորում է տրամադրել օֆշորային ընկերություններում գրանցված մի շարք ընկերությունների միջոցով, որպեսզի տիրի «Վիտեսին»:
Աբրամովիչի և Վիտեսի միջև կապերի կասկածները շարունակվեցին ապագայում, քանի որ «Չելսին» ունեցել է մի շարք ֆուտբոլիստներ, որոնք հետագայում խաղացել են հոլանդական թիմում
Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի կանոններն արգելում են կազմակերպության հովանու ներքո անցկացվող նույն մրցաշարում հանդես եկող ակումբներին ունենալ ֆինանսավորման նույն աղբյուրը:
Կարծիքներ