Թրամփի նախկին իրավաբանն իր հուշերում գրել է, որ ԱՄՆ նախագահը հիացած է եղել Պուտինի կառավարման ոճով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին իրավաբան Մայքլ Քոենն իր հրապարակած հուշերում պնդում է, որ Թրամփը հիացած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարման ոճով, գրում է The Washington Post պարբերականը:
«Պատճառը, որի բերումով Թրամփը Պուտինով է հիացած, ավելի պարզ է, քան շատ քննադատներ են կարծում: Թրամփին դուրս է գալիս այն, որ Ռուսաստանի նախագահն իր կառավարման տակ է վերցրել մի աբողջ երկիր ու այն կառավարում է այնպես, ինչպես իր սեփական ընկերությունը, ճիշտ նույն կերպ, ինչպես ինքը՝ Թրամփը, «Trump Orgaznization»-ն է ղեկավարել»,- նշել է Քոենը:
Ըստ նրա վարկածի՝ 2016 թ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրափը Պուտինին սխալմամբ աշխարհի ամենահարուստ մարդն է համարել, քանի որ փողը շատ է գնահատում:
Թրամփի նախկին իրավաբանն իր գրքում նաև անդրադարձել է ԱՄՆ գործող նախագահի՝ մինչև ընտրվելը Մոսկվայի հետ գործարքի գնալու մասին վարկածին ու նկատել, որ ոչ թե ինչ-որ դավադրություն է տեղի ունեցել, այլ այդ պահին Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերն են համընկել:
«2016 թ-ին շահերի համընկնում է եղել այն իմաստով, որ ամեն ջանք գործադրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնում Հիլարի Քլինթոնի ընտրվելը կանխելու համար»,- գրել է Քոենը:
Կարծիքներ