Կուբայում երկնաքար է ընկել ու պայթել

Կուբայում երկնաքար է ընկել ու պայթել

Կուբայի արևելքում արձանագրվել է երկնաքարի անկում։ Տիեզերական օբյեկտն ընկել է Օլգին նահանգի Մոա քաղաքի շրջանում, հայտնում է Cubadebate պարբերականը։

Հաղորդվում է, որ Մոայի սեյսմոլոգիական կայանը մարտի 19-ին՝ 22։06-ին, երկնքում լուսային մի քանի երևույթ է արձանագրել։ Բնակիչներն իրենց հերթին երկնքում տեսել են կարմիր և սպիտակ լույս, որոնց երկու պայթյուն է հաջորդել։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում