Netflix-ն ԱՄՆ-ում կրկին հասանելի է դարձրել Զելենսկիի մասնակցությամբ «Ժողովրդի ծառան» սերիալը

Netflix-ն ԱՄՆ-ում կրկին հասանելի է դարձրել Զելենսկիի մասնակցությամբ «Ժողովրդի ծառան» սերիալը

Ամերիկյան Netflix սթրիմինգային ծառայությունը թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ ԱՄՆ տարածքում կրկին հասանելի է «Ժողովրդի ծառան» հումորային սերիալը, որի գլխավոր դերում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է։

«Դուք խնդրեցիք, և այն վերադարձավ։ «Ժողովրդի ծառան» Netflix-ով կրկին հասանելի է ԱՄՆ-ում: 2015 թվականի երգիծական կատակերգական սերիալում Վլադիմիր Զելենսկին մարմնավորում է ուսուցչի դերը, որն անսպասելիորեն նախագահ է դառնում այն բանից հետո, երբ նրա մասնակցությամբ տեսահոլովակը, որտեղ նա բողոքում է կոռուպցիայից, հանկարծակի տարածվում  է համացանցում»,- ասված է ընկերության հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում