Ուելսում ֆերմերները փակել են տեղի խորհրդարանի մոտ գտնվող ճանապարհը

Ուելսում ֆերմերները փակել են տեղի խորհրդարանի մոտ գտնվող ճանապարհը

Ուելսում՝ Քարդիֆի խորհրդարանի մոտ, ֆերմերները փակել են ճանապարհը՝ գյուղացիներին տրամադրվող սուբսիդիաների մեխանիզմը փոխելու կառավարության ծրագրերի դեմ բողոքի ակցիայի շրջանակներում։

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 28-ին հայտնել Է Sky News հեռուստաալիքը:   

Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուելսում հազարավոր ֆերմերներ ցույցի են դուրս եկել Քարդիֆի խորհրդարանի մոտ ՝ գյուղացիներին սուբսիդիաներ տրամադրելու սխեման փոխելու իշխանությունների ծրագրերի պատճառով:

Նոր առաջարկների համաձայն՝ միջոցների  տրամադրման դիմաց ֆերմերներից կպահանջվի իրենց հողերի մի մասը հատկացնել պահպանման միջոցառումներին, օրինակ՝  ծառատունկ և այլն։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում