91 տարեկանում մահացել է կոլումբիացի նկարիչ Ֆերնանդո Բոտերոն

91 տարեկանում մահացել է կոլումբիացի նկարիչ Ֆերնանդո Բոտերոն

Մոնակոյում 91 տարեկանում մահացել է կոլումբիացի ամենահայտնի նկարիչներից մեկը՝ Ֆերնանդո Բոտերոն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել Է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։

Ֆերնանդո Բոտերոն գրոտեսկյան ոճի նկարչության կոլումբիացի վարպետ է, քանդակագործ, ով իրեն անվանում է «ամենակոլումբիացին կոմլումբիացի նկարիչների մեջ»։ Նրա նկարներում համերաշխ ու ներդաշնակ ապրում են կիտչը, գրոտեսկը, պրիմիտիվիզմը, բանահյուսությունը, իտալական վերածնունդը և բարոկոն։

Նկարչի «հնարքը» գեր մարդկանց պատկերելն է, նրա մոտ բոլորը գիրուկ են` մարդիկ, կահույքը, կենդանիները և նույնիսկ խնձորը: Նկարիչը հայտնի դարձավ, երբ 1959 թվականին կոլումբիացի նկարիչների ցուցահանդեսում արժանացավ առաջին մրցանակի:

Երևանի Կասկադ համալիրում ևս տեղադրված են նրա քանդակները, որոնցից ամենահայտնիներն են՝ «Ծխող կինը», «Հույն զինվորը» և «Կատուն»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում