Մանուէլ Պետրոսյանը՝ Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոն

Մանուէլ Պետրոսյանը՝ Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոն

Հայաստանի շախմատի ակադեմիայում օրերս կայացել է Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված Հայաստանի արագ շախմատի առաջնությունը:

Լավագույն արդյունքը ցույց են տվել գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Զավեն Անդրիասյանը՝ 7 հնարավորից վաստակելեով 6 միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչմանն արժանացել է Մանուէլ Պետրոսյանը: Հայ գրոսմայստերն իրավունք է ստացել մասնակցելու արագ շախմատի աշխարհի առաջնությանը։

Փոխչեմպիոն է դարձել Շանթ Սարգսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Զավեն Անդրիասյանը:

Առաջնության արդյունքներով Վահե Դանիելյանը զբաղեցրել է 4-րդ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 5-րդ հորիզոնականը: Վետերանների շրջանում լավագույն արդյունքը ցույց է տվել Աշոտ Նադանյանը:

Կանանց շրջանում լավագույն արդյունքը ցույց է տվել Աննա Խաչատրյանը, իսկ մինչև 16 տարեկան պատանիների շրջանում՝ Վահե Սուքիասյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում