Պուտինի և Էրդողանի հանդիպման հստակ ժամկետներ դեռևս չկան․ Պեսկով

Պուտինի և Էրդողանի հանդիպման հստակ ժամկետներ դեռևս չկան․ Պեսկով

Կրեմլում հայտարարել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման հստակ ժամկետներ դեռևս չկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ երկրների ղեկավարների շփումները հնարավոր են:

«Հստակ ժամկետներ դեռ չկան»,- հայտարարել Է Պեսկովը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Պուտինի հետ «հացահատիկի գործարքի» շուրջ բանակցություններ Է ակնկալում ինչպես հեռախոսազանգով, այնպես էլ առերես: Էրդողանը նաև հայտնել էր, որ օգոստոսին նախատեսվում է Ռուսաստանի նախագահի այցը Թուրքիա։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում