ԱՄՆ-ն հուսով է, որ Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին կմիանան շաբաթների ընթացքում, այլ ոչ՝ տարիների
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթն ասել է, որ ԱՄՆ-ն չգիտի, թե որքան ժամանակ կպահանջվի Ֆինլանդիայից և Շվեդիայից՝ ՆԱՏՕ-ին միանալու համար, բայց նա հույս ունի, որ դա «շաբաթներ կամ ամիսներ է, այլ ոչ թե տարիներ»: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությանը։
«Դեռ չեմ կարող ասել, թե դա երբ կլինի։ Մենք հույս ունեինք գագաթնաժողովում այդ երկրներին դաշինք հրավիրել»,- ասաց նա:
Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Աքիֆ Չաղաթայ Քըլըչը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է առաջիկա տարում արգելափակել Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ, եթե չտեսնի, որ նրանք կատարում են իր պահանջները։
Կարծիքներ