Ո՞նց կարելի է մտածել, որ մի քանի հազար մարդ կարող էին խոչընդոտել, որ ՀՀ հիմնադրման օրը հավուր պատշաճի չնշվի․ Մկրտչյան

Ո՞նց կարելի է մտածել, որ մի քանի հազար մարդ կարող էին խոչընդոտել, որ ՀՀ հիմնադրման օրը հավուր պատշաճի չնշվի․ Մկրտչյան

Ո՞նց կարելի է մտածել, որ մի քանի հազար մարդ կարող էին խոչընդոտել, որ Հանրապետության հիմնադրման օրը, որը Հայաստանի Հանրապետության օրացույցի կարևորագույն օրն է, հավուր պատշաճի չնշվի։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։

«Ու էս խելքով քաղաքական հայտ են ներկայացնում ...

Ո՞նց կարելի է մտածել, որ մի քանի հազար մարդ կարող էին խոչընդոտել, որ Հանրապետության հիմնադրման օրը, որը Հայաստանի Հանրապետության օրացույցի կարևորագույն օրն է, հավուր պատշաճի չնշվի, կամ երկրի բարձրագույն ղեկավարությունը չայցելի էդ տոնը ոգեկոչող հուշահամալիր...

Գավառական պարզամտություն էր, թե՞ ինքնաներշնչանք ...

Շնորհավորում եմ տոնդ` իմ Հայաստան աշխարհ ...

Ուզում եմ վերամբարձ ու ծեծված հազարավոր բառերի փոխարեն մաղթել միայն, որ ամեն օր տեսնենք, թե ինչպես ես զարգանում`օր օրի, ժամ առ ժամ ...

ԶԱՐԳԱՑՈՒՄ ... հետընթաց ինչքան ասես տեսար ...

Փառք, հավերժ փառք բոլոր մեր նահատակներին, ովքեր ընկել են տարբեր ժամանակներում հանուն Հայաստանի Հանրապետության այսօրվա լինելիության...»,- ասված է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում