Լենինգրադի մարզում երեք մարդու մոտ ստուգում են հնարավոր խոլերայի փորձանմուշները

Լենինգրադի մարզում երեք մարդու մոտ ստուգում են հնարավոր խոլերայի փորձանմուշները

Լենինգրադի մարզում խոլերայի փորձանմուշները ստուգվում են երեք մարդկանց մոտ, ովքեր կապ են ունեցել Տամբովի մարզում հիվանդացածի հետ, հայտնում է մարզային կառավարությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ավելի վաղ տեղեկացվել էր, որ Հնդկաստանի երկու քաղաքացիներ ստացիոնար բուժման մեջ են գտնվում Տամբովի մարզում, նրանցից մեկի մոտ խոլերայի դրսևորումներ կան, Նրանց վիճակը բավարար է: Մարզային կառավարությունում մինչ այդ հայտնել էին, որ «խոլերանման հարուցիչը» հայտնաբերել են Տամբովի մարզում Հնդկաստանի քաղաքացու մոտ, հակահամաճարակային միջոցառումներն անցկացվում են Ռասկազովոյի աշխատանքային միգրանտների համար նախատեսված հյուրանոցում, որտեղ նա բնակվում էր:

«Լենինգրադի մարզի բժիշկները ստուգում են երեք մարդու մոտ խոլերայի փորձանմուշները, ովքեր կապ են ունեցել Տամբովի մարզում հիվանդացածի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ մինչ հետազոտության արդյունքների ստացումը մարդիկ տնային կարանտինի մեջ են: Լենինգրադի մարզի կոնտակտային բնակիչների մոտ կլինիկական դրսևորումներ չկան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում