Մեզնից շատերը վստահ կասեն, որ կայծակը խփում է վերևից ներքև` ամպերից դեպի գետին, բայց իրականում այդպես չէ
Ֆեյսբուքյան օգտատեր Ալֆրեդ Պետրոսյանը իր էջում գրում է.
«Իսկ դուք գիտե՞ք
Մեզնից շատերը վստահ կասեն, որ կայծակը խփումա վերևից ներքև` ամպերից դեպի գետին, բայց իրականում այդպես չի
Երկնքում` ապերի մեջ, խոնավ օդի մասսայի բախումներից առաջանում ու կուտակվում է բացասական էներգիա և միևնույն ժամանակ գետնի վրա լինում է կուտակված դրական էներգիա։ Բնությունը այնպեսա կառուցված, որ դրական ու բացասական լիցքերը միշտ փորձում են ոչնչացնել միմյանց, որպեսզի կարգավորեն բալանսը։
Ու ինչա՞ լինում էդ ժամանակ։ Էդ ժամանակ ամպերի մեջ կուտակված բացասական էներգիան մի քանի ճյուղով իջնումա դեպի գետին ու դրան միաժամանակ գետնից դուրսա գալիս մեկ (կանտռոլնի) դրական էներգիայով ճյուղ, որը գնումա ընդառաջ բացասական ճյուղերին ու հենց կպնումա էդ ճյուղերից ընդամենկը մեկին առաջանումա բախում (կայծակ) որի պռոեկցիան ուղորդվումա ներքևից բարձրացող ճյուղի հետագծով։
Այսինքն` կայծակը լինումա ոչ թե վերևից ներքև, այև վերևից ու ներքևից իրար ընդառաջ բարձրացող հոսանքների բախումից ( մեջտեղներում մի տեղ )
Բայց մի հատ էլ հետաքրքիր փաստ կա։ Եթե գետնից բարձրացող դրական հոսանքի էներգիան լինումա ավելի ուժեղ քան վերևից իջնող բացասականինը, ապա առաջացած կայծակը հատումա ամպերի մակարդակը ու բարձրանումա ավելի վերև` կոսմոս, որտեղ բախվումա մնացած բացասական լիցքերն ու բալանսի գալուն պես վերանում (դրանց անվանում են կապույտ ջեթ, որի երկարությունը կարա հասնի մինչև 70 կմ)։ Մենք դա չենք տենում, քանի որ կուտակված ամպերները փակում են տեսադաշտը։
Մի խոսքով, ավելի ճիշտ կլինի ասել, որ կայծակը խփումա ներքևից վերև, քան վերևից ներքև
#ԻսկԴուքԳիտեքՈր»,-գրել է նա:
Կարծիքներ