Ամերիկյան հրթիռային Էսկադրային ականակիրը վերսկսել Է գործողությունը Սեւ ծովում
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Arleigh Burke հրթիռային Էսկադրային ականակիրը լքել Է բուլղարական Վառնա նավահանգիստը՝ Սեւ ծովում գործողությունները վերսկսելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԱՄՆ-ի Վեցերորդ նավատորմը:
«ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Arleigh Burke (DDG 51) հրթիռային Էսկադրային ականակիրը 2021 թվականի նոյեմբերի 28-ին լքել Է բուլղարական Վառնա նավահանգիստը՝ Սեւ ծովում գործողությունները վերսկսելու նպատակով:
Մուտքը նավահանգիստ եւս մեկ անգամ հաստատել Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հավատարմությունը ՆԱՏՕ-ի դաշինքին եւ այնպիսի կարեւորագույն դաշնակցին, ինչպիսին Բուլղարիան Է, դրա հետ մեկտեղ ցուցաբերելով Arleigh Burke-ի ունակությունը՝ ընդլայնվելու ԱՄՆ-ի Վեցերորդ նավատորմի պատասխանատվության գոտում՝ ի աջակցություն տարածաշրջանային կայունության»,-ասվում Է հայտարարության մեջ: Անցած շաբաթ ԱՄՆ-ի Վեցերորդ նավատորմը հաղորդել Է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Arleigh Burke հրթիռային Էսկադրային ականակիրը մտել Է Սեւ ծով՝ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ գործողություններին մասնակցելու համար: Ռուսաստանի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը հաղորդել Է, որ Սեւծովյան նավատորմի ուժերը եւ միջոցները հետեւում են նրա գործողություններին:
Կարծիքներ