Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը բաց է
Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանաապարհահատվածը երկկողմանի բաց է։։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Աղբյուրն ավելի վաղ հայտել էր, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանաապարհահատվածին իրականացվել է արհեստական պայթեցում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 7-ի ժամը 19։00-ին, Մ2, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը (կմ0+500 հատված) ժամանակավորապես փակվելու է։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրականացվելու են ժայռաբեկորի պայթեցման և արհեստական քարաթափման աշխատանքներ։ Նշված հատվածում տեղի էր ունեցել 70-80 խորանարդ մետր ծավալով քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակ էր։
Կարծիքներ