Երևանի ավագանին սեպտեմբերի 13-ին կգումարի 9-րդ նստաշրջանի առաջին նիստը

Երևանի ավագանին սեպտեմբերի 13-ին կգումարի 9-րդ նստաշրջանի առաջին նիստը

Երևանի ավագանին սեպտեմբերի 13-ին կգումարի 9-րդ նստաշրջանի առաջին նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի օրակարգում ընդգրկված է 20 հարց:

Երևանի ավագանու սեպտեմբերի 13-ի նիստում ավագանու անդամները հաստատելու են Երևանի ավագանու 9-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը:

Քննարկվելու է նաև  Երևան քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի մշակման նախագծային առաջադրանքի հաստատման հարցը:

Երևանի ավագանին կհաստատի նաև Երևանի ենթակայության մի շարք բաժնետիրական ընկերությունների կանոնադրությունների փոփոխությունները: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում