Լատվիայում պնդում են, որ Բելառուսի սահմանը չեն խախտել
Լատվիական ուղղաթիռը չի ներխուժել Բելառուսի օդային տարածք. Նման հայտարարությամբ հինգշաբթի հանդես է եկել Բալթյան հանրապետության ներքին գործերի նախարարությունը։
«Այսօր Բելառուսի սահմանային կոմիտեի կայքում կեղծ տեղեկություն է հրապարակվել Լատվիայի կողմից Բելառուսի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին։ Չնայած թռիչքը տեղի է ունեցել, պետական սահմանապահ ծառայությունը չի արձանագրել խախտում սահմանի վրա»,- Twitter-ում հայտնել է ՆԳՆ-ն ։
Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հինգշաբթի օրը հայտարարեց, որ լատվիական ուղղաթիռը խախտել է պետական սահմանը՝ թռչելով Բելառուսի տարածք մինչև 400 մետր հեռավորության վրա, ապա վերադառնալով Լատվիա։ Կոմիտեն հիշեցրել է, որ փետրվարի 8-ին լատվիական Ան-2-ը խախտել է սահմանը՝ 300 մետր թռչելով Բելառուսի տարածք։ Այնուհետ լատվիական կողմը հերքել է բելառուսական սահմանի խախտման փաստը։
Կարծիքներ