«Շիրակի» տնային մարզադաշտը նոր լուսատախտակ ունի

«Շիրակի» տնային մարզադաշտը նոր լուսատախտակ ունի

«Շիրակի» տնային մարզադաշտը նոր լուսատախտակ ունի։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

««Շիրակի» հերթական հաճելի անակնկալը սիրելի երկրպագուներին։

Մեր ու ձեր ստադիոնը նոր, ժամանակակից լուսատախտակ ունի: Արդիականցված լուսատախտակն ունի լայն հնարավորություններ՝ սկսած ձայնայինից մինչև տեսապատկերներ: Ֆուտբոլասերը կկարողանա ոչ միայն հետևել խաղին ուղիղ եթերում, այլ նաև դիտել կրկնապատկերները: Այս ամենը վայելելու համար հրավիրում ենք ձեզ «Շիրակի» տնային խաղերին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում