Սոբհանին նշանակվել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան

Սոբհանին նշանակվել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան

Սիրիայում Իրանի նախկին դեսպան Մեհդի Սոբհանին նշանակվել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նոր դեսպան։

Այս մասին տեղեկացնում է ISNA գործակալությունը՝ նշելով, որ դեսպանը շուտով կուղևորվի Երևան։ 

Նշվում է նաև, որ իր առաքելությունն սկսելուց առաջ Սոբհանին հանդիպել  է անցկացրել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում