Ձերբակալվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը

Ձերբակալվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը

Անչափահասին ծեծի ենթարկած  ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը  ձերբակալվել է։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Նրա խոսքով ՝ միջնորդություն է նախապատրաստվում Ղայթմազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Ավել վաղ Դատախազի որոշմամբ՝ Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), այն բանի համար, որ Ա. Ղայթմազյանը 2023 թվականի ապրիլի 10-ին` ժամը 23:30-ի սահմաններում, գտնվելով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում, անհիմն վիճաբանության մեջ է մտել ռեստորանի աշխատակից` անչափահաս Ա.Ա.-ի հետ, ձեռքի ափերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Ա.-ի գլխի և մարմնի տարբեր մասերին` անչափահասին պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում