Իրանում մայիսին կմեկնարկի բնակչության պատվաստման համընդհանուր գործընթացը տեղական արտադրության պատվաստանյութով
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստման համընդհանուր ծրագիրը կմեկնարկի մայիսին: Ինչպես հայտնում է «Թանսիմ» գործակալությանը՝ հղում անեով պաշտոնական հրապարակումներին, բնակչության պատվաստման համար կիրառվելու է տեղական արտադրության COV Iran Barkat դեղամիջոցը:
Այդ մասին երեքշաբթի Իրանի խոշորագույն շարժական հիվանդանոցի բացման արարողության ժամանակ հայտարարել է Իմամ Խոմեյնիի անվան ինստիտուտի նախագահ Մոհամմադ Մոխբերը:
Իրանում ստեղծված առաջին պատվաստանյութը «Քովիդ-19»-ի դեմ մշակվել է հենց այդ ինստիտուտի կողմից:
Նրա խոսքով՝ երկիրը պատվաստանյութի արտադրություն կազմակերպելու մեծ ներուժ ունի, և առաջիկա մեկուկես ամսում մատակարարման հետ կապված խնդիրներ չեն առաջանա:
Իրանը 16 մլն չափաբաժին պատվաստանյութ կստանա Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX ծրագրով: Բացի այդ, նախատեսվում է 25 մլն չափաբաժին ներկրել և ևս 25 մլն չափաբաժին արտադրել երկրում:
Համաճարակի ողջ ընթացքում Իրանում կորոնավիրուսով վարակվել է 1 706 559 մարդ, որից 60 867 մահացել է:
Կարծիքներ