ԵՀ-ում հայտարարել են, որ ԵՄ-ն պետք Է չափահաս բնակչության 70 տոկոսին պատվաստի մինչեւ սեպտեմբերի 21-ը
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ճշտել Է Եվրամիության պատվաստման ռազմավարության նպատակը. ԵՄ-ի չափահաս բնակչության 70 տոկոսը պետք Է պատվաստված լինի ոչ թե «մինչեւ ամառ», այլ ամռան վերջին, այսինքն՝ աստղագիտական սկզբունքներով մինչեւ սեպտեմբերի 21-ը: Փետրվարի 12-ին այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, տեղեկացնում:
«Մենք խնդիր ենք դրել ԵՄ-ի բնակչության 70 տոկոսին պատվաստել մինչեւ ամռան վերջը, իսկ ամառն, ինչպես դուք գիտեք, ավարտվում Է սեպտեմբերի 21-ին»,- հայտարարել Է նա: Այսպիսով, Եվրամիության պատվաստման ռազմավարությունը, որը կազմվել Է 2020 թվականի դեկտեմբերին, սահուն տեղափոխում Է դրանում ամրագրված ժամկետներն առանց բուն փաստաղթի ճշտման: Սկզբնապես Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել Է չափահաս բնակչության 70 տոկոսին «մինչեւ ամառ» պատվաստելու անրաժեշտության մասին, այնուհետեւ Եվրահանձնաժողովի հայտարարություններում սկսել Է հնչել «ամռանը» ձեւակերպումը, դրանից հետո՝ «մինչեւ ամռան վերջը», եւ, վերջապես այժմ հայտնվել Է նոր ճշտում, որ ամառը նկատի Է առնվել ոչ թե օրացուցայինն, այլ աստղագիտականը. այսինքն՝ այն ավարտվում Է ոչ թե օգոստոի 31-ին, այլ սեպետեմբերի 21-ին, աշնանային գիշարահավարի օրը:
2021 թվականի առաջին եռամսյակում ԵՄ-ում ծառացավ պատվաստանյութի պակաս առաքման խնդիրն արեւմտյան բոլոր երեք մատակարարներից, որոնց պատրաստուկներն այս պահին ԵՄ-ում արդեն թույլատրված են, պատվաստանյութի նախապատվերի կանխավ որոշված ծավալների համեմատությամբ: Այս պահին Եվրահանձնաժողովն ակնկալում Է առաջին եռամսյակում ստանալ 106 միլիոն դեղաչափ, մինչդեռ երկրորդ եռամսյակում իրավիճակը պետք Է նորմալանա, եւ մատակարարումները հասնեն հաշվարկային 300 միլիոն դեղաչափին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ