Ջոկովիչը հաղթել է Հռոմի Մասթերս մրցաշարում
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթել է Հռոմի Մասթերս մրցաշարում:
Աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչը Հռոմի մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում մրցել է Արգենտինան ներկայացնող Դիեգո Շվայցմանի հետ և 1 ժամ 54 րոպե ձգված մրցախաղում առավելության հասել երկու սեթերից հետո` 7։5, 6։3:
Այս հաղթանակը սերբ թենիսիստի համար Հռոմի մրցաշարում 5-րդն էր, իսկ կարիերայի ընթացքում` 81-րդը:
Կարծիքներ