Աշտարակ-Եղվարդ տրանսպորտային հանգույցում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներ
Արագածոտնի մարզում գտնվող Մ-1, Աշտարակ-Եղվարդ տրանսպորտային հանգույցում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներ, որոնք իրականացվում են «Լիլիթ-87» ՍՊԸ-ի կողմից։
Միջին նորոգման շրջանակներում կատարվելու են փոսային նորոգման, կողնակների մաքրման և ամրացման (կոպճային խառնուրդով), հարթեցնող շերտի, ասֆալտբետոնե ծածկի, նոր նշանների տեղադրման, գծանշման աշխատանքներ։
Տրանսպորտային հանգույցը գտնվում էր անբարեկարգ վիճակում՝ պատվածքը քայքայված էր, փոսայնությունը՝ ավելի քան 2,5 տոկոս։ Այն տրանսպորտային կարևորագույն և երթևեկության բավականին մեծ ինտենսիվություն ունեցող ենթակառուցվածք է, որը միմյանց է կապում Մ-4, Մ-1 միջպետական ճանապարհները, Եղվարդ, Աշտարակ համայնքները։
Նորոգման աշխատանքները կավարտվեն ամռանը։
Կարծիքներ