Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԿԸՀ որոշումը.ԱԺ արտահերթ ընտրություններն անվավեր չճանաչվեցին

Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԿԸՀ որոշումը.ԱԺ արտահերթ ընտրություններն անվավեր չճանաչվեցին

Սահմանադրական դատարանը քիչ առաջ Արման Դիլանյանի նախագահությամբ, որոշում կայացրեց 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները համարել վավեր: Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում էին 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերում էին նույն հարցին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում