Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծրագիրը

Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծրագիրը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսել կատարած այցի ընթացքում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Կողմերը քննարկել են արդար և կայուն խաղաղության հասնելու «իրական քայլերը»։

Բանակցությունների ընթացքում Զելենսկին Ռյուտեին ներկայացրել է ծրագրի մշակումը, որը նախատեսում է պատերազմի ավարտի միասնական եվրոպական տեսլական, անվտանգության երաշխիքների մեխանիզմներ և Ուկրաինայի պաշտպանունակության հետագա ամրապնդում։

«Ես Մարկին ասացի պլանի մշակման մասին, որը կպարունակի պատերազմի ավարտի միասնական եվրոպական տեսլականը, անվտանգության հատուկ երաշխիքները և Ուկրաինայի հզորացումը: Մենք առանձին քննարկեցինք մեր հակաօդային պաշտպանության ամրապնդումը»,- «X»-ի միկրոբլոգում գրել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Ռյուտեին և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ խաղաղության մերձեցման գործընթացում աջակցության և համագործակցության համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում