Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 5 բուժառու
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ այսօր՝ փետրվարի 26-ին, 5 բուժառու է տեղափոխվել Հայաստան, ինչի մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկացրել է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Հինգ բուժառուուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան՝ հետազոտման և հետագա բուժման համար»,- հայտնել է Ամատունին։
Նրա տվյալներով՝ Ադրբեջանի կողմից 2022թ. դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով Հայաստան է տեղափոխվել 129 հիվանդ։
Կարծիքներ